ՀՀ Տավուշի մարզի Կողբի №2 միջնակարգ դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի
պաշտոնը զբաղեցնելու
համար:
Հաստատության
տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. Բարձրագույն կրթությունը,
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ),
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են հոկտեմբերի 23-ից մինչեւ նոյեմբերի 22-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 11:00-ից մինչեւ ժամը 15:00, բացի շաբաթ եւ կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Կողբի
№2 միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների
համար զանգահարել՝ (0266) 5-26-24 հեռախոսահամարով:
