понедельник, 24 ноября 2014 г.

       Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Ասմունքի հանրապետական փառատոն-մրցույթի 2-րդ՝ մարզային փուլը: Մարզային փուլին մասնակցելու համար տարբեր տարիքային խմբերում ընտրված 42 աշակերտների թվում էր Կողբի N2 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Մուսայելյանը: Մեր աշակերտուհին պատվով ներկայացրեց դպրոցը և 11-14 տարիքային խմբում զբաղեցրեց  առաջին պատվավոր տեղը:


Շնորհավորում ենք Լիլիթ Մուսայելյանին, մաղթում նորանոր հաջողություններ և հաղթանակ մրցույթ-փառատոնի հաջորդ՝  հանրապետական փուլում:


Զենքի արագ քանդում և հավաքում

Ռազմագիտություն առարկան պատկանում է այն առարկաների թվին, որոնք կոչված են աշակերտներին առարկայական գիտելիքներ տալուց առաջ զբաղվել նրանց բարոյահոգեբանական դաստիարակությամբ։

     Աշակերտները պետք է գիտակցեն, որ յուրաքանչյուր մարդ պետք է լինի ուժեղ, ունակ պաշտպանելու իր հայրենիքն ու ժողովրդին և  տիրապետի զենքին: 
Տավուշի մարզի Կողբի N2 միջնակարգ դպրոցում նոյեմբերի 12-ին  ռազմագիտություն առարկայի դասաժամին 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտների միջև . տեղի ունեցավ  մրցույթ :


      Մրցույթի ժամանակ աշակերտների առջև խնդիր էր դրված հնարավորինս արագ քանդել և հավաքել զենքերը:Աշակերտները պատվով կատարեցին առաջադրանքը, իսկ հաղթողներ ճանաչվեցին  8-րդ դասարանի աշակերտուհի Եգանյան Անուշը, ով զենքը քանդեց 26 վայրկյանում և հավաքեց 38 վայրկյանում,  և 9-րդ դասարանի աշակերտ  Ազատյան Հրայրը, ով 23 վայրկանում կարողացավ քանդել զենքը և 45-ում հավաքեց այն:

Լավ կլիներ ,որ բոլոր դրոցներում անցկացվեին նմանատիպ միջոցառումներ,որոնք դպրոցում դաստիարակում են հայրենասիրական ոգով տոգորված պատանի զինվորներ, որոնք մի քանի տարի անց պատրաստ են անձնվիրաբար ծառայել իրենց հայրենիքին...

четверг, 20 ноября 2014 г.

Ա ՏԱՌԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Նոյեմբերի 18-ին Կողբի N2 միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիները  առավել մեծ ոգևորությամբ էին եկել դպրոց, իսկ առիթն առավել քան կարևոր էր՝ ծանոթություն մեսրոպյան այբուբենի առաջին տառի հետ:

Մեր դասվար Աննա Ազատյանի շնորհիվ, գիտելիքների խորհրդավոր աշխարհում Ա տառի մուտքը երեխաների և ներկաների համար վերածվեց հրաշալի տոնի:



Երեխաները գեղեցիկ բացիկներ  էին պատրաստել իրենց սիրելի մայրիկների համար, իսկ նրանք իրենց հերթին երեխաների համար պատրաստել էին  <<Ա>> տառի տեսքով համեղ թխվածքաբլիթներ: 


 Միջոցառմանը ներկա էին դպրոցի ուսուցիչները, երեխաների ծնողները: Աշակերտների շուրթերից հնչեցին երգեր, բանաստեղծություններ, հանելուկներ, <<Ա>> տառով սկսվող բազմաթիվ բառեր: Կազմակերպվեցին մի քանի մրցույթներ, որոնց ժամանակ աշակերտները աշխատում էին խմբերով: 






Մեսրոպաշունչ այբուբենը
Թող ձեզ համար աղոթք դառնա,
Ձեր մանկական նուրբ սրտի մեջ
Չքնաղ հեքիաթ թող սկսվի,
Եվ դուք դառնաք նոր հեքիաթի
Հայրենանվեր հերոսը այն,
Որ ապրում է` արարելով
Հանուն հայի ու մարդկության:

понедельник, 17 ноября 2014 г.

Դպրոցի մաքրությունը` աշակերտների ձեռքերում

    Շրջակա միջավայրի մաքրությունը կախված է յուրաքանչյուր անհատից: Հատկապես կարևոր է կրթօջախների մաքրությունը, որտեղ դաստիարակվում է ապագա սերունդը: Կողբի N2 միջնակարգ դպրոցում ավագ դասարանների աշակերտները մեծ ոգևորությամբ իրակացնում են մաքրման աշխատանքներ  դպրոցի տարածքում: 







Բացի դպրոցի շրջակա միջավայրի մաքրման աշխատանքներից, աշակերտները մշակում են  նաև դպրոցին պատկանող ջերմոցը: 



пятница, 7 ноября 2014 г.

Հանդիպում "UWC Դիլիջանի" միջազգային դպրոցի աշակերտներ հետ...

  Հոկտեմբերի 31-ին Նոյեմբերյան քաղաքի մշակույթի կենտրոնում տեղի  ունեցավ հանդիպում "UWC Դիլիջանի" միջազգային դպրոցի որոշ աշակերտների և Կողբի N2, Նոյեմբերյանի N2 և Բերդավանի միջնակարգ դպրոցների աշակերտների հետ:

  
   Հանդիպմանը ներկա էին Ռուսաստանի, Լեհաստանի, Մալդիվյան կղզիների, Լատվիայի, Մեքսիկայի, Եգիպտոսի և այլ երկրների քաղաքացիներ: Հանդիպման ժամանակ նրանցից յուրաքանչյուրը ներկայացրեց իր երկիրը, մշակույթը:










 Հանդիպումն անցավ շատ ջերմ մթնոլորտում, երեխաներին հնարավորություն տրվեց ազատ շփվել արտասահմանից ժամանած հասակակիցների հետ և հղել իրենց հուզող հարցերը:








Մեղու. Հայերենը բոլորի համար

    Հոկտեմբերի 30-ին կայացավ  ''Մեղու. Հայերենը բոլորի համար'' մրցույթը, որին մասնակցում էին նաև Տավուշի մարզի Կողբի  N2 միջնակարգ դպրոցի 78 աշակերտներ:

 



Աշակերտական խորհուրդ

       2014-2015 ուսումնական տարվա սկզբին` հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ աշակերտական խորհրդի նոր կազմի ընտրություններ:  
    

  Որպես նախագահի թեկնածուներ առաջադրված էին` 8-րդ դասարանի աշակերտուհի Անուշ Եգանյանը,10-րդ դասարանի աշակերտուհի Լիանա Աբովյանը և 11-րդ դասարանի աշակերտուհի Տաթևիկ Սիմոնյանը:

Յուրաքանչյուր թեկնածուի հնարավորություն տրվեց ներկայացնելու իր աշխատանքային ծրագիրը, պատասխանելու քվեարկողների հարցերին:


 Այնուհետև, արդեն ձևավորված հանձնաժողովը հսկում էր ընտրության արդար և անկողմնակալ ընթացքը:  



   2014-2015 ուսումնական տարվաԿողբի N2 միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց 11-րդ դասարանի աշակերտուհի Սիմոնյան Տաթևիկը: 
Շնորհավորում ենք նրան ընտրվելու կապակցությամբ և ցանկանում նորանոր հաջողություններ:

Շնորհավո՛ր ձեր տոնը, սիրելի՛ ուսուցիչներ

     Այս օրը կոչված է մեծարելու նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով նախապատրաստում են Հայաստանի վաղվա օրը: 



   Սիրելի՛ ուսուցիչներ, դուք ստանձնել եք բարձր պարտականություն` օգնել սերունդներին մնալ հայ ու ձգտել մտքի, հոգու ու մարմնի կատարելության: Դուք ձեր երկրի մշակույթն եք, լեզուն ու սովորույթները: Ամենքի մեջ թողնելով ձեր մասն ու գաղափարը, ապրումներն ու կարոտները՝ աննկատ դառնում եք մեր  հայրենիքի ամենաբնորոշ տրամադրությունը, հասարակության զարկերակը: 


    Ուսուցիչ . բառ, որը մեզ տանում է դեպի կրթություն ու գիտություն: Այն հոգատարություն, քնքշանք ու սեր է նշանակում մեզ՝ աշակերտներիս համար: Բառ, որի շնորհիվ մենք դառնում ենք հասարակությանը պիտանի մարդ:


     Ուսուցիչ լինելը մեծ կոչում է, առավել ևս, եթե ուսուցիչը ոչ թե պարզապես մատուցում է ճշմարտությունը, այլ իր սաներին սովորեցնում է գտնել այն:
           Տավուշի մարզի Կողբի N2  դպրոցի անձնակազմը ևս մեծ շուքով նշեց այս տոնը: 

 Եվ հիրավի, Արիստոտելյան այս տողերը պատահական չեն  ծնվել.                               «Երեխաներին դաստիարակող ուսուցիչը հարգանքի է արժանի ավելի, քան ծնողը, որին երեխան պարտական է լոկ իր ծնունդով. մեկը մեզ կյանք է պարգևում, մյուսը` արժանավոր կյանք»:







Ցանկանում ենք լավն ու բարին
Կյանքի Ձեր մեծ ճանապարհին: 
Ազատ մնաք վշտի ամպից,
Վարդեր բուրեն միշտ Ձեր ճամփին:
Ցանկանում ենք անամպ երկինք 
Ու իղձերի կատարում, 
Որ Ձեր դեմքին արևաշող
Չիջնի հոգսի ոչ մի ցող,
Ու գարուններ ենք ցանկանում,
Որ գարուններ միշտ ապրեք,
Գարուններով շրջապատվեք,
Որ գարնան պես միշտ ծաղկեք: