среда, 31 августа 2016 г.

Կողբի N2 միջնակարգ դպրոցի մեդալակիրները

Ս/թ օգոստոսի 31-ին նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալեց 2015-2016 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2016թ. հաջողությունների հասած՝ մայրաքաղաքի և մարզերի աշակերտներին: Սերժ Սարգսյանը պատասխանեց հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որից հետո արդեն ավանդական դարձած հանդիպման ժամանակ շրջանավարտներն ու աշակերտները ՀՀ Նախագահի և ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից ստացել են իրենց պարգևները՝ մեդալները, հավաստագրերն ու նվերները:

Կողբի N2 միջնակարգ դպրոցի 2015-2016 ուսումնական տարվա ոսկե մեդալակիրներ՝ Հրանտ Ղարագյոզյանը և Արեն Ղուլիջանյանը ստացան իրենց մեդալները:
Շնորհավորում ենք նրանց և ցանկանում, որ այդ մեդալը ավելի մեծ հաջողությունների սկիզբ դառնա:













«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթ

«Կենգուրու 2016»-ին մասնակվել է 40 806 աշակերտ, 883 աշակերտ, ցուցաբերելով բարձր արդյունքենր, արժանացել են պատվորգերի և հավաստագրերի:
«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթին Տավուշի մարզի 3-4-րդ դասարանների մասնակից աշակերտների մեջ առաջին պատվավոր տեղը զբաղեցրեց Կողբի N2 միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ Արտաշ Ազատյանը:
Ս/թ օգոստոսի 31-ին «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական և հայոց լեզվի «Մեղու» մրցույթների մրցանակակիրներին յուրաքանչյուր մարզում ու տարիքային խմբում լավագույն արդյունք արձանագրած 33 աշակերտներն այցելեցին Մայր Աթոռ Սբ Էջմիածին, որից հետո երեխաներին հյուրընկալեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Աշակերտներն արժանացան հավաստագրերի:
Շնորհավորում ենք Արտաշին հաղթանակի կապակցությամբ և ցանկանում, որ այդպիսի հաղթանակներ շատ լինեն իր կյանքում: