понедельник, 28 декабря 2015 г.

Ամանորյա երեկույթ

Ս/թ դեկտեմբերի 25-ին Կողբի N2 միջնակարգ դպրոցի 9-12-րդ դասարանների աշակերտները մեծ շուքով նշեցին իրենց ամանորյա կառնավալը:

















Միջոցառումներ` նվիրված Ամանորին

Ս/թ դեկտեմբերի 25-ին Կողբի N2 միջնակարգ դպրոցի տարրական դասարաններում տեղի ունեցան միջոցառումներ` նվիրված Ամանորին:
Միջոցառմանը անակնկալ այց կատարեցին Ձմեռ Պապն ու Ձյունանուշը, ովքեր երեխաներին գեղեցիկ նվերներ նվիրեցին:












Այց նախագահական նստավայր

Ս/թ դեկտեմբերի 24-ին տեր և տիկին Սարգսյանները հյուրընկալեցին սահմանամերձ համայնքների երեխաներին: Կողբի N1 և N2 միջնակարգ դպրոցների մի քանի աշակերտներ նույնպես այց կատարեցին նախագահական նսավայր:
Կողբի N2 միջնակարգ դպրոցը ներկայացնում էին 5-րդ դասարանի աշակերտներ Խոջումյան Անգելինան, Սարգսյան Տարոնը և 6-րդ դասարանի աշակերտ Բարսեղյան Մարտինը:






среда, 23 декабря 2015 г.

ՁՄՌԱՆ ՀՐԱՇՔԸ

Նորից ձմեռ է: Ձմեռը ինձ համար տոն է, հրաշք… Պաշտում եմ ձմեռը, հատկապես երբ երկնքից թափվում են աստղերի մնան մեծ ու խոշոր փաթիլները: Ձմեռը այն եղանակն է, երբ մենք սկսում ենք հավատալ հեքիաթներին և հրաշքներին, երբ պատրաստ ենք ներել, հավատալ և երազել: 



Ս/թ դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ փոքրիկ բեմականացում` նվիրված ձմռանը կատարվող հրաշքների մասին:
Միջոցառմանը ներկա էին դպրոցի թե աշակերտական, թե ուսուցչական անձնակազմը:
Շնորհակալություն ենք հայտնում աշակերտներին և կազմակերպիչներին նման ուսուցանող միջոցառում կազմակերպելու համար:


 





вторник, 22 декабря 2015 г.

Ծրագրավորման ժամ

«Այբ» դպրոցի և «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ դեկտեմբերի 20-ին «Այբ» ավագ դպրոցում տեղի ունենցավ «Ծրագրավորման ժամ» (The Hour of Code) միջոցառումը, որը Հայաստանում կազմակերպվում է երկրորդ անգամ։ Այս ծրագրին մասնակցեցին նաև Կողբի N2 միջնակարգ դպրոցի 15 աշակերտներ` տարբեր տարիքաին խմբերից: