пятница, 23 октября 2015 г.

Նոր Տեխնիկական լաբորատորիա Կողբի N2 միջնակարգ դպրոցում

Ս/թ հոկտեմբերի 23-ին Կողբի N2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ <<Յուքոմ>> կազմակերպության և <<ԻՏՁՄ>> ընկերության կողմից հովանավորված <<Տեխնիկական լաբորատորիայի>> բացման արարողությունը: 
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր հովանավորներին նման լաբորատորիա բացելու և աշակերտների հետագա զարգացվածությունը խթանելու համար:















суббота, 17 октября 2015 г.

Տոնավաճառ. 17.10.2015թ.


Հոկտեմբերի 17-ին, Երևանի Շ. Ազնավուրի հրապարակում տեղի ունեցավ ցուցահանդես-վաճառք: Այն կազմակերպվել էր <<Հայաստանի պատանի նվաճումներ>> կազմակերպության կողմից: Տոնավաճառին մասնակցում էին ՀՀ մարզերի տարբեր դպրոցներ: Կողբի N2 միջնակարգ դպրոցը նույնպես իր մասնակցությունն ունեցավ այս միջոցառմանը: Միջոցառմանը հրավիրվել էին բազմաթիվ հյուրեր, այդ թվում նաև ԿԳՆ նախարար պարոն Աշոտյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և այլոք:
Երեխաները բարձր տրամադրությամբ վերադարձան տոնավաճառից:
Շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներին նման միջոցառմում կազմակերպելու համար:







суббота, 10 октября 2015 г.

Դարձնենք Կողբն էլ ավելի մաքուր

Այսօր` 10.10.2015թ. Կողբի N2 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները <<Վորլդ Վիժն>> Նոյեմբերյանի ՏԶԾ-ի օգնությամբ կատարեցին աղբահավաքություն Կողբի միջգյուղային ճանապարհներում և Կողբի N2 միջն. դպրոցում:
Շնորհակալություն ենք հայտնում <<Վորլդ Վիժն>> Նոյեմբերյանի ՏԶԾ նման ակցիա կազմակերպոլու համար: Ինչպես նաև շնորհակալություն ենք հայտնում այս ակցիային մասնակցած երեխաներին:








понедельник, 5 октября 2015 г.

Շնորհավոր տոնդ, ուսուցիչ

Հոկտեմբերի 5-ը աշխարհի 100-ից ավելի երկրում նշվում է որպես ուսուցչի միջազգային օր: Այս օրվան նվիրված` Կողբի մշակույթի տանը կազմակերպվեց միջոցառում, որին մասնակցում էին Կողբի N2 և Կողբի Ջ. Կարախանյանի անվան դպրոցի, Կողբի երաժշտական դպրոցի, ինչպես նաև Կողբի երկու մանկապարտեզների սաները:
Կողբի N2 միջնակարգ դպրոցը շնորհավորում է բոլոր մանկավարժների տոնը, ցանկանում առողջություն, երկար տարիների կյանք, երջանիկ եղեք, հարգելի ուսուցիչներ:













пятница, 2 октября 2015 г.

Աշակերտական խորհրդի ընտրություններ

Ս/թ հոկտեմբերի 2-ին Կողբի N2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահի ընտությունները: Նախքան ընտրությունները թեկնածուները կատարեցին իրնեց նախընտրական քարոզչությունը, որի ընթացքում դպրոցի աշակերտներին ներկայացնում էին իրենց ծրագրերը: Այս տարի իրենց ուժերը փորձեցին 10-րդ դասարանի աշակերտուհի Նարե Թամազյանը և 12-րդ դասարանի աշակերտուհի Տաթև Սիմոնյանը:







Աշխորհրդի նախագահական ընտրություններում 62 ձայն հավաքելով` ընտրվեց Տաթև Սիմոնյանը: Շնորհավորում ենք նրան և ցանկանում նորանոր հաջողություններ: