вторник, 10 февраля 2015 г.

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ...


ՀՀ Կրթության և գիտության, ՊՆ նախարարությունների ու <<Երկրապահ կամավորական միություն>> ՀԿ-ի` 2014թ.  սեպտեմբերին կնքված փոխըմբռման հուշագրի շրջանակներում Նոյեմբերյանի տարածաշրջանի դպրոցներում ` այդ թվում Կողբի N2 միջնակարգ դպրոցում, սկսվեցին կազմավորվել <<Պատանի երկրապահ>> ջոկատներ, որի նպատակն է խթանել սովորողների հայրենասիրական դաստիարակությունը:
Փետրվարի 10-ին Կողբի N2 միջնակարգ դպրոցը իր հյուրընկալ դռներն էր բացել Նոյեմբերյանի տարածաշրջանի դպրոցների <<Պատանի երկրապահ>> ջոկատների, ինչպես նաև <<Երկրապահ կամավորների միության>> բազմաթիվ անդամների առջև:
Մեր դպրոցը աղ ու հացով դիմավորեց պատվավոր հյուրերին:

 Միջոցառմանը ներկա էին նաև Կողբի N2 միջնակարգ դպրոցի ողջ անձնակազմը, տարածաշրջանի դպրոցների տնօրենները, ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, ներկայացուցիչներ մարզպետարանից և այլ բազմաթիվ հյուրեր:  











пятница, 6 февраля 2015 г.

Բնագիտամաթեմատիկական մրցույթ...





Տավուշի մարզի Կողբի N2 միջնակարգ դպրոցում 9-րդ և 8-րդ դասարանցիների միջև տեղի ունեցավ բնագիտամաթեմատիկական մրցույթ:








Մրցույթի ժամանակ ներկա էին դպրոցի  աշակերտական և ուսուցչական կազմը: Հարցերը կազմված էին ֆիզիկայի, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի բնագավառներից: Աշակերտները մեծ ոգևորությամբ և պատասխանում էին հարցերին: 




Մրցույթն անցավ շատ ջերմ մթնոլորտում: Հետաքրքիր է, սակայն երկու թիմերն էլ հավաքեցին հավասարաչափ միավորներ: Երկու թիմերն էլ պարգևատրվեցին պատվոգրերով: Պատվոգրեր ստացան նաև լավագույն ավագ և լավագույն մասնակից անվանակարգում հաղթած աշակերտները: