среда, 28 января 2015 г.

ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀԱ'Յ ԶԻՆՎՈՐ...


Հայոց բանակը մեր ազգային հարստությունն է` անկախության պատվարն ու հաղթանակի դրոշը:

Լինելով աշխարհի հնագույն ազգերից մեկը` հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է հարուստ մշակույթ, այդ թվում ռազմական, որի բաղկացուցիչներից են ռազմական արվեստը, ռազմական գիտությունը, տեխնիկան, ռազմական ու ռազմահայրենասիրական դաստիարակությունը և բարոյականությունը: Ճիշտ է հայերը ռազմաշունչ ռազմատենչ ազգ չեն, սակայ իրենց մարտունակությամբ, քաջությամբ, պատերազմելու արվեստով, ռազմական տաղանդով ոչ միայն չեն զիջել, այլև հաճախ գերազանցել են շատերին: Պատմությունը դա ապացուցել է: 


Հունվարի  28-ին  Կողբի  թիվ 2  միջնակարգ  դպրոցի  հարկի  տակ  կրկին  տոն էր, տոն՝ նվիրված   Հայոց  բանակի   կազմավորման  23-րդ  տարեդարձին: 

Երեխաները` Հայրենիքի վաղվա պաշտպանները և ազատագրված հայրենիքի այսօրվա բնակիչները, կատարեցին Հայաստանի Հանրապետության հիմնը,  խոսեցին հայոց բանակի կարեւորության մասին:


Միջոցառմանը ներկա էին դպրոցի, աշակերտներ, մանկավարժներ զինվորական սպաներ, ովքեր իրենց բարեմաղթանքները հղեցին մեր ապագա զինվորներին:







  Շնորհավո'ր տոնդ, Հայոց հաղթանակած բանակ և բարի ծառայություն քեզ, հայ զինվոր: Խաղաղ ու անվտանգ օրեր, Հայոց աշխարհ, երջանիկ ու պայծառ ապագա, երկիր իմ հարազատ:

      Կողբի N2 միջնակարգ դպրոցի աշակերտները իրենց ձեռքերով պատրաստեցին բազմաթիվ ծանրոցներ, որոնք ուղարկվեցին սահմանը պահող ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ: Դպրոցի աշակերտական խորհուրդը և անձնակազմը շնորհավորական նամակներ ուղարկեցին դպրոցի շրջանավարտ զինվորներին` մաղթելով երկինքներին խաղաղություն, գետիններին` ամրություն և զենքերին` պարապություն: