понедельник, 5 сентября 2016 г.

Սեպտեմբերի 1

Նոր ուսումնական տարվա սկիզբը` սեպտեմբերի 1-ը, նշվում է որպես գիտելիքի օր:
Դպրոցներում հնչող առաջին զանգը բազմաթիվ փոքրիկների ուղեղում կդաջվի որպես իրենց կյանքի ամենահիշարժան օրերից մեկը:

Ս/թ սեպտեմբերի 1-ին Կողբի N2 միջնակարգ դպրոցը մեծ շուքով նշեց Գիտելիքի և դպրության օրը: Դպրոցը իր դռները բացեց իր աշակերտների առաջ: Շնորհավորում ենք բոլորին նոր ուսումնական տարվա կապակցությամբ և ցանկանում, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս նոր ուսումնական տարին լի լինի բազում հաղթանակներով և ձեռքբերումներով:

 















 

среда, 31 августа 2016 г.

Կողբի N2 միջնակարգ դպրոցի մեդալակիրները

Ս/թ օգոստոսի 31-ին նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալեց 2015-2016 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2016թ. հաջողությունների հասած՝ մայրաքաղաքի և մարզերի աշակերտներին: Սերժ Սարգսյանը պատասխանեց հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որից հետո արդեն ավանդական դարձած հանդիպման ժամանակ շրջանավարտներն ու աշակերտները ՀՀ Նախագահի և ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից ստացել են իրենց պարգևները՝ մեդալները, հավաստագրերն ու նվերները:

Կողբի N2 միջնակարգ դպրոցի 2015-2016 ուսումնական տարվա ոսկե մեդալակիրներ՝ Հրանտ Ղարագյոզյանը և Արեն Ղուլիջանյանը ստացան իրենց մեդալները:
Շնորհավորում ենք նրանց և ցանկանում, որ այդ մեդալը ավելի մեծ հաջողությունների սկիզբ դառնա:













«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթ

«Կենգուրու 2016»-ին մասնակվել է 40 806 աշակերտ, 883 աշակերտ, ցուցաբերելով բարձր արդյունքենր, արժանացել են պատվորգերի և հավաստագրերի:
«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթին Տավուշի մարզի 3-4-րդ դասարանների մասնակից աշակերտների մեջ առաջին պատվավոր տեղը զբաղեցրեց Կողբի N2 միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ Արտաշ Ազատյանը:
Ս/թ օգոստոսի 31-ին «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական և հայոց լեզվի «Մեղու» մրցույթների մրցանակակիրներին յուրաքանչյուր մարզում ու տարիքային խմբում լավագույն արդյունք արձանագրած 33 աշակերտներն այցելեցին Մայր Աթոռ Սբ Էջմիածին, որից հետո երեխաներին հյուրընկալեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Աշակերտներն արժանացան հավաստագրերի:
Շնորհավորում ենք Արտաշին հաղթանակի կապակցությամբ և ցանկանում, որ այդպիսի հաղթանակներ շատ լինեն իր կյանքում:










вторник, 31 мая 2016 г.

Կենգուրու 2016 (հաղթողներ)


Ս/թ մայիսի 31-ին Նոյեմբերյանի ավագ դպրոցում տեղի ունեցավ <<Կենգուրու 2016>> ամենամյա մաթեմատիկական մրցույթում հատուկ մրցանակների արժանացած մասնակիցների մրցանակաբաշխությունը: Կողբի N2 միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի 9 աշակերտները, ցուցաբերելով բարձր արդյունքներ այդ մրցույթում, արժանացան հատուկ մրցանակների: Նրանք են՝ Ազատյան Արտաշ, Ալիխանյան Սյուզաննա, Ազատյան Էդգար, Վարղամյան Ռոբերտ, Բարսեղյան Մարիամ, Ազատյան Նելլի, Ղուլիջանյան Նարեկ, Աբովյան Տարոն, Բարսեղյան Վոլոդյա:
Շնորհավորում ենք նրանց և ցանկանում նորանոր հաջողություններ:








понедельник, 30 мая 2016 г.

Մեղուն և օձը

Ս/թ մայիսի 25-ին Կողբի N2 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները իրենց դասղեկ Ա. Հարությունյանի հետ կազմակերպել էին բեմականացում՝ <<Մեղուն և օձը>> թեմայով: