суббота, 20 декабря 2014 г.

Բարի Սամարացի


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և ԿԳ նախարարության նախաձեռնությամբ հոկտեմբեր ամսին հայտարարվել էր «Ավետարանական առակները հայ դպրոցում» հանրապետական մրցույթ-փառատոնՄրցույթը պիտի ընթանար 4 փուլերով` տարածքային, ընտրական, մարզային և հանրապետական: Դպրոցներին տրվեցին գրքեր, որտեղ զետեղված էին ավետարանական 12 առակներ: Կազմակերպիչները կամավոր սկզբունքներով պիտի ընտրեին մեկ առակ և բեմադրեին հարակից թեմաներով:




Մրցույթ-փառատոնին մասնակցության հայտ ներկայացրեց հանրապետության շուրջ 820 դպրոց:
Տավուշի մարզային փուլում հաղթած Կողբի №2 միջնակարգ դպրոցի (տնօրեն` Ա. Ղարագյոզյան) 10-րդ դասարանը և տարբեր դասարաններից ընտրված 5 աշակերտներ (թվով 22 աշակերտ)  հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հ. Ալեքսանյանի ղեկավարությամբ մասնակցեցին միջոցառմանը, որին մեծ ներդրում ունեցավ նաև ռեժիսիոր Ս. Մուրադյանը: Հաղթելով մարզային փուլում` Կողբի №2 միջնակարգ դպրոցը իրավունք ստացավ մասնակցելու հանրապետական փուլին, որը կայացավ   դեկտեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տանը:

Դեկտեմբերի 16-ին Մայր Աթոռում կայացավ մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխության ցերեկույթը: Սիրով տեղեկացնում ենք, որ Կողբի №2 միջնակարգ դպրոցը արժանացավ «Բեմական յուրահատուկ լուծումներ» անվանակարգին` պարգևատրվելով պատվոգրով, հոգևոր գրքերով  և դրամական (100.000 դրամ) պարգևով:

    Նոր ուսումնական տարին սկսելով հաղթանակներով ու մրցանակներով՝ մեր սիրելի աշակերտներին մաղթում ենք նորանոր նվաճումներ կյանքի  տարբեր բնագավառներում: Տարեմուտի շեմին մաղթում ենք. թող իրենց իսկ հնչեցրած աղոթքներով ու Աստծո օրհնությամբ սկսվի 2015 թվականը՝ մատաղ սերնդի համար բացելով լուսավոր գալիքներ...


пятница, 19 декабря 2014 г.

Պատանի Նկարիչ մրցույթ...

    Ս.թ. սեպտեմբերի 16-ից դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում “NURCARD” կուտակային ծրագիրը և «Dasaran.am» կրթական ծրագիրը համատեղ հայտարարում էին «Պատանի նկարիչ» մրցույթը, որին կարող էին մասնակցել «Dasaran.am» կայքում գրանցված Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների աշակերտները:


Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ էր ստեղծագործել ներքոհիշյալ թեմաների շուրջ`
  • «Միասին մենք ընտանիք ենք»
  • «Միասին մենք ընկերներ ենք»
  • «Միասին մենք թիմ ենք»
  Կողբի N2 միջնակարգ դպրոցի մի շարք շնորհալի աշակեևտներ ևս իրենց մասնակցությունն ունեցան այս նկարչական մրցույթում: 6-8 տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Կողբի N2 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի`Մերի Յարալյանը, ով ներկայացրել էր իր նկարը <<Միասին մենք ընտանիք ենք >> թեմայով:
«Միասին մենք ընտանիք ենք» թեմայի շրջանակներում  հաղթանակած Մերի Յարալյանը պարգևատրվեց հեռուստացույցով և պատվոգրով:
                                                                                                               Լավագույն ընտանիք...
  
    Շնորհավորում ենք Մերի Յարալյանին նման հաղթանակի կապակցությամբ և ցանկանում նորանոր հաջողոթյուններ: