Այսօր սեպտեմբերի մեկն է` գիտելիքի օրը: Հայաստանյան դպրոցներում հնչել է առաջին զանգը: Առաջին անգամ դպրոց ոտք դնող հազարավոր փոքրիկների համար այս օրը ամենահիշարժան օրերից մեկն է:
Սեպտեմբերի 1-ին երեխաների առջեւ իր դռները բացեց Հանրապետության մոտ 1400 դպրոց, որոնց թվում է նաև Տավուշի մարզի Կողբի N2 միջնակարգ դպրոցը:
Բազմաթիվ ժպիտներ, աշակերտների հուզմունք, ծաղիկներ եւ գույնզգույն փուչիկներ… Մի քանի բառով այսպես կարելի է նկարագրել սեպտեմբերի 1-ի առավոտը Կողբի N2 միջնակարգ դպրոցում: Այս օրը հատկապես հիշարժան է առաջին դասարանցիների համար:
Դպրոցում արդեն ավանդույթ է դարձել սեպտեմբերի 1-ին գովասանագրերի բաշխման արարողությունը:Օրն իր հետ բերել էր բազմաթիվ շնորհավորանքներ, բարեմաղթանքներ:
Դպրոցում արդեն ավանդույթ է դարձել սեպտեմբերի 1-ին գովասանագրերի բաշխման արարողությունը:Օրն իր հետ բերել էր բազմաթիվ շնորհավորանքներ, բարեմաղթանքներ:

Комментариев нет:
Отправить комментарий