Հայոց բանակը մեր ազգային հարստությունն է` անկախության պատվարն ու հաղթանակի դրոշը:
Լինելով աշխարհի հնագույն ազգերից մեկը` հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է հարուստ մշակույթ, այդ թվում ռազմական, որի բաղկացուցիչներից են ռազմական արվեստը, ռազմական գիտությունը, տեխնիկան, ռազմական ու ռազմահայրենասիրական դաստիարակությունը և բարոյականությունը: Ճիշտ է հայերը ռազմաշունչ ռազմատենչ ազգ չեն, սակայ իրենց մարտունակությամբ, քաջությամբ, պատերազմելու արվեստով, ռազմական տաղանդով ոչ միայն չեն զիջել, այլև հաճախ գերազանցել են շատերին: Պատմությունը դա ապացուցել է:
Հունվարի 28-ին Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի հարկի տակ կրկին տոն էր, տոն՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին:
Երեխաները` Հայրենիքի վաղվա պաշտպանները և ազատագրված հայրենիքի այսօրվա բնակիչները, կատարեցին Հայաստանի Հանրապետության հիմնը, խոսեցին հայոց բանակի կարեւորության մասին:
Միջոցառմանը ներկա էին դպրոցի, աշակերտներ, մանկավարժներ զինվորական սպաներ, ովքեր իրենց բարեմաղթանքները հղեցին մեր ապագա զինվորներին:
Շնորհավո'ր տոնդ, Հայոց հաղթանակած բանակ և բարի ծառայություն քեզ, հայ զինվոր: Խաղաղ ու անվտանգ օրեր, Հայոց աշխարհ, երջանիկ ու պայծառ ապագա, երկիր իմ հարազատ:
Կողբի N2 միջնակարգ դպրոցի աշակերտները իրենց ձեռքերով պատրաստեցին բազմաթիվ ծանրոցներ, որոնք ուղարկվեցին սահմանը պահող ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ: Դպրոցի աշակերտական խորհուրդը և անձնակազմը շնորհավորական նամակներ ուղարկեցին դպրոցի շրջանավարտ զինվորներին` մաղթելով երկինքներին խաղաղություն, գետիններին` ամրություն և զենքերին` պարապություն:
|
среда, 28 января 2015 г.
ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀԱ'Յ ԶԻՆՎՈՐ...
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)

Комментариев нет:
Отправить комментарий