ՀՀ Կրթության և գիտության, ՊՆ նախարարությունների ու <<Երկրապահ կամավորական միություն>> ՀԿ-ի` 2014թ. սեպտեմբերին կնքված փոխըմբռման հուշագրի շրջանակներում Նոյեմբերյանի տարածաշրջանի դպրոցներում ` այդ թվում Կողբի N2 միջնակարգ դպրոցում, սկսվեցին կազմավորվել <<Պատանի երկրապահ>> ջոկատներ, որի նպատակն է խթանել սովորողների հայրենասիրական դաստիարակությունը:
Փետրվարի 10-ին Կողբի N2 միջնակարգ դպրոցը իր հյուրընկալ դռներն էր բացել Նոյեմբերյանի տարածաշրջանի դպրոցների <<Պատանի երկրապահ>> ջոկատների, ինչպես նաև <<Երկրապահ կամավորների միության>> բազմաթիվ անդամների առջև:
Մեր դպրոցը աղ ու հացով դիմավորեց պատվավոր հյուրերին:
Միջոցառմանը ներկա էին նաև Կողբի N2 միջնակարգ դպրոցի ողջ անձնակազմը, տարածաշրջանի դպրոցների տնօրենները, ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, ներկայացուցիչներ մարզպետարանից և այլ բազմաթիվ հյուրեր:

Комментариев нет:
Отправить комментарий