Այսօր Կողբի N2 միջնակարգ դպրոցում տոն էր: Դպրոցն իր հյուընկալ դռները բացեց իր սաների առաջ: Հատկապես հիշարժան էր առաջին դասարանցիների համար, ովքեր առաջին անգամ էին ոտք դնում դպրոցի դարպասներից ներս:
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ, Կողբի N2 միջնակարգ դպրոցը շնորհավորում է գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որով սկսվում է հույսերով լի ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը: Նոր ուսումնական տարին թող լինի առավել հագեցած և արդյունավետ, քանզի որակյալ կրթությունը մեր ժողովրդի կյանքում միշտ է եղել գերակա նպատակ:
Комментариев нет:
Отправить комментарий