Գիրք նվիրելու օր
Գիրքը մարդկության լավագույն ստեղծածներից է: Դրա միջոցով մենք դարեր շարունակ փոխանցում ենք մեր գիտելիքները հաջորդ սերունդներին:
Փետրվարի 19-ը հայոց մեծ բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան օրն է, որը Հայաստանում նշվում է նաև որպես գիրք նվիրելու օր: Կողբի N2 միջնակարգ դպրոցի աշակերտական խորհուրդը հեքիաթների գրքեր նվիրաբերեց դպրոցի գրադարանին: 2015-2016 ուստարվա շրջանավարտները առաջին դասարանցիներին նվիրեցին գեղեցիկ <<Ներկիր ինքդ>> փոքրիկ գրքույկներ` հեքիաթների դրվագներով:
Комментариев нет:
Отправить комментарий