пятница, 7 ноября 2014 г.

Շնորհավո՛ր ձեր տոնը, սիրելի՛ ուսուցիչներ

     Այս օրը կոչված է մեծարելու նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով նախապատրաստում են Հայաստանի վաղվա օրը: 



   Սիրելի՛ ուսուցիչներ, դուք ստանձնել եք բարձր պարտականություն` օգնել սերունդներին մնալ հայ ու ձգտել մտքի, հոգու ու մարմնի կատարելության: Դուք ձեր երկրի մշակույթն եք, լեզուն ու սովորույթները: Ամենքի մեջ թողնելով ձեր մասն ու գաղափարը, ապրումներն ու կարոտները՝ աննկատ դառնում եք մեր  հայրենիքի ամենաբնորոշ տրամադրությունը, հասարակության զարկերակը: 


    Ուսուցիչ . բառ, որը մեզ տանում է դեպի կրթություն ու գիտություն: Այն հոգատարություն, քնքշանք ու սեր է նշանակում մեզ՝ աշակերտներիս համար: Բառ, որի շնորհիվ մենք դառնում ենք հասարակությանը պիտանի մարդ:


     Ուսուցիչ լինելը մեծ կոչում է, առավել ևս, եթե ուսուցիչը ոչ թե պարզապես մատուցում է ճշմարտությունը, այլ իր սաներին սովորեցնում է գտնել այն:
           Տավուշի մարզի Կողբի N2  դպրոցի անձնակազմը ևս մեծ շուքով նշեց այս տոնը: 

 Եվ հիրավի, Արիստոտելյան այս տողերը պատահական չեն  ծնվել.                               «Երեխաներին դաստիարակող ուսուցիչը հարգանքի է արժանի ավելի, քան ծնողը, որին երեխան պարտական է լոկ իր ծնունդով. մեկը մեզ կյանք է պարգևում, մյուսը` արժանավոր կյանք»:







Ցանկանում ենք լավն ու բարին
Կյանքի Ձեր մեծ ճանապարհին: 
Ազատ մնաք վշտի ամպից,
Վարդեր բուրեն միշտ Ձեր ճամփին:
Ցանկանում ենք անամպ երկինք 
Ու իղձերի կատարում, 
Որ Ձեր դեմքին արևաշող
Չիջնի հոգսի ոչ մի ցող,
Ու գարուններ ենք ցանկանում,
Որ գարուններ միշտ ապրեք,
Գարուններով շրջապատվեք,
Որ գարնան պես միշտ ծաղկեք:



Комментариев нет:

Отправить комментарий