2014-2015 ուսումնական տարվա սկզբին` հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ աշակերտական խորհրդի նոր կազմի ընտրություններ:
Որպես նախագահի թեկնածուներ առաջադրված էին` 8-րդ դասարանի աշակերտուհի Անուշ Եգանյանը,10-րդ դասարանի աշակերտուհի Լիանա Աբովյանը և 11-րդ դասարանի աշակերտուհի Տաթևիկ Սիմոնյանը:
Յուրաքանչյուր թեկնածուի հնարավորություն տրվեց ներկայացնելու իր աշխատանքային ծրագիրը, պատասխանելու քվեարկողների հարցերին:
Այնուհետև, արդեն ձևավորված հանձնաժողովը հսկում էր ընտրության արդար և անկողմնակալ ընթացքը:
2014-2015 ուսումնական տարվաԿողբի N2 միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց 11-րդ դասարանի աշակերտուհի Սիմոնյան Տաթևիկը:
Շնորհավորում ենք նրան ընտրվելու կապակցությամբ և ցանկանում նորանոր հաջողություններ:
Շնորհավորում ենք նրան ընտրվելու կապակցությամբ և ցանկանում նորանոր հաջողություններ:

Комментариев нет:
Отправить комментарий