суббота, 20 декабря 2014 г.

Բարի Սամարացի


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և ԿԳ նախարարության նախաձեռնությամբ հոկտեմբեր ամսին հայտարարվել էր «Ավետարանական առակները հայ դպրոցում» հանրապետական մրցույթ-փառատոնՄրցույթը պիտի ընթանար 4 փուլերով` տարածքային, ընտրական, մարզային և հանրապետական: Դպրոցներին տրվեցին գրքեր, որտեղ զետեղված էին ավետարանական 12 առակներ: Կազմակերպիչները կամավոր սկզբունքներով պիտի ընտրեին մեկ առակ և բեմադրեին հարակից թեմաներով:




Մրցույթ-փառատոնին մասնակցության հայտ ներկայացրեց հանրապետության շուրջ 820 դպրոց:
Տավուշի մարզային փուլում հաղթած Կողբի №2 միջնակարգ դպրոցի (տնօրեն` Ա. Ղարագյոզյան) 10-րդ դասարանը և տարբեր դասարաններից ընտրված 5 աշակերտներ (թվով 22 աշակերտ)  հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հ. Ալեքսանյանի ղեկավարությամբ մասնակցեցին միջոցառմանը, որին մեծ ներդրում ունեցավ նաև ռեժիսիոր Ս. Մուրադյանը: Հաղթելով մարզային փուլում` Կողբի №2 միջնակարգ դպրոցը իրավունք ստացավ մասնակցելու հանրապետական փուլին, որը կայացավ   դեկտեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տանը:

Դեկտեմբերի 16-ին Մայր Աթոռում կայացավ մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխության ցերեկույթը: Սիրով տեղեկացնում ենք, որ Կողբի №2 միջնակարգ դպրոցը արժանացավ «Բեմական յուրահատուկ լուծումներ» անվանակարգին` պարգևատրվելով պատվոգրով, հոգևոր գրքերով  և դրամական (100.000 դրամ) պարգևով:

    Նոր ուսումնական տարին սկսելով հաղթանակներով ու մրցանակներով՝ մեր սիրելի աշակերտներին մաղթում ենք նորանոր նվաճումներ կյանքի  տարբեր բնագավառներում: Տարեմուտի շեմին մաղթում ենք. թող իրենց իսկ հնչեցրած աղոթքներով ու Աստծո օրհնությամբ սկսվի 2015 թվականը՝ մատաղ սերնդի համար բացելով լուսավոր գալիքներ...


Комментариев нет:

Отправить комментарий