Ս.թ. սեպտեմբերի 16-ից դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում “NURCARD” կուտակային ծրագիրը և «Dasaran.am» կրթական ծրագիրը համատեղ հայտարարում էին «Պատանի նկարիչ» մրցույթը, որին կարող էին մասնակցել «Dasaran.am» կայքում գրանցված Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների աշակերտները:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ էր ստեղծագործել ներքոհիշյալ թեմաների շուրջ`
- «Միասին մենք ընտանիք ենք»
- «Միասին մենք ընկերներ ենք»
- «Միասին մենք թիմ ենք»
Կողբի N2 միջնակարգ դպրոցի մի շարք շնորհալի աշակեևտներ ևս իրենց մասնակցությունն ունեցան այս նկարչական մրցույթում: 6-8 տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Կողբի N2 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի`Մերի Յարալյանը, ով ներկայացրել էր իր նկարը <<Միասին մենք ընտանիք ենք >> թեմայով:
«Միասին մենք ընտանիք ենք» թեմայի շրջանակներում հաղթանակած Մերի Յարալյանը պարգևատրվեց հեռուստացույցով և պատվոգրով:
Լավագույն ընտանիք...
Շնորհավորում ենք Մերի Յարալյանին նման հաղթանակի կապակցությամբ և ցանկանում նորանոր հաջողոթյուններ:


Комментариев нет:
Отправить комментарий