пятница, 6 марта 2015 г.

ՆԿԱՐՉԱԿԱՆ ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏԻ ՄՐՑՈՒՅԹ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿՈՂԲԻ N2 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Մարտի 5-ին Կողբի N2 միջնակարգ դպրոցում 5-րդ և 6-րդ դասարանի աշակերտները իրենց ուսուցչուհու՝ Նարինե Անանյանի հետ միասին պատրաստել էին մրցույթ-ցուցահանդես՝ նվիրված գարնանամուտին: Երեխաները իրենց ձեռքերով նկարել էին գեղեցիկ նկարներ՝ գարնան թեմայով: Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ: Ուսուցիչները պետք է ընտրեին լավագույն 3 նկարներ, որոնց նկարողները պարգևատրվելու էին պատվոգրերով: Նախքան լավագույն նկարները ընտրելը՝ երեխաները հանդես եկան եգերով, բանաստեղծություններով:




Աշակերտները պատրաստել էին փոքրիկ անակնկալ ուսուցիչների համար՝ գարնանային տոների կապակցությամբ:

















 

 

 






Միջոցառման ժամանակ պետք է փոքրիկ մրցույթում մասնակցեին նաև ուսուցիչները: Երեխաները բաժանեցին նրանց թղթեր և մատիտ, որպեսզի նկարեն գարունն իրենց պատկերացմամբ: 







Երեխաները ընտրեցի 3 լավագույն նկարները և հաղթողներին բաժանեցին մրցանակներ՝ գեղեցիկ նկարներ:












Комментариев нет:

Отправить комментарий