Այսօր Կողբի N2 միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում տեղի ունեցավ բաց դաս՝ նվիրված համացանցի ապահով կանոններին: Բաց դասը անցկացրեց ինֆորմատիկայի ուսուցչուհի Արմինե Աբովյանը: Երեխաները մեծ խանդավառությամբ պատմում էին ապահով համացանցի կանոնների մասին, սոցիալական կայքերի մասին, տեղեկություններ համակարգիչների մասին առհասարակ: Դասի նպատակն էր համակարգված գիտելիքների տրամադրումը համացանցի ապահով և արդյունավետ օգտագործման մասին: Բաց դասն ուներ ինչպես կրթական, այնպես էլ դաստիարակչական բնույթ:
Այնուհետև աշակերտներին տրվեցին առաջադրանքներ: Նրանք, կարդալով թղթի, նամակի վրա գրվածը, պետք է որոշեին, թե ինչպիսի տեղեկություն է այն՝ փոստաղբ թե նամակ: Ապա, դրանից հետո տրվեցին թեստեր, որպեսզի նրանք լրացնեն: Աշակերտները հաճույքով կատարեցին առաջադրանքները:
Երեխաները բացատրեցին, որ չի կարելի համակարգչի առաջ նստել 30 րոպեից ավել, պատմում էին անվտանգության, հետապնդումների և ոտնձգությունների մասին: Ինչպես նաև՝ եթե նույնիսկ մենք հետևենք համացանցից օգտվելու բոլոր կանոններին, միևնույն է, համակարգչային վիրուսներն ու այլ վտանգներն անխուսափելի են:
Լիակատար անվտանգություն ապահովելու համար անհրաժեշտ է համակարգչում տեղադրել լավ հակավիրուսային ծրագիր:
Բաց դասն ավարտվեց ինֆորմատիկայի ուսուցչուհի՝ Արմինե Աբովյանի խոսքերով. <<Քանի որ համացանցը մարդկանց հաղորդակցման և շփման այնպիսի նոր միջավայր է, որտեղ շատ վաղուց հայտնի կանոններն ու օրինաչափությունները բոլորովին նոր ձևակերպումներ են ստանում ես նույնպես մի քանի խորհուրդներ ունեմ: Հիշում եք Հովհ. Թումանյանի <<Կացին ախպեր>> հեքիաթը: Այսօրվա համացանցը կարգավորվող միջավայր է և այնտեղ իրենց լավ են զգում միայն այն մարդիկ ովքեր կարողանում են ճիշտ օգտագործել կացինը … գործիքներն ու միջոցները>>:
Բաց դասին ներկա էին դպրոցի ուսուցչական կազմը, ծնողներ:
Комментариев нет:
Отправить комментарий