четверг, 7 мая 2015 г.

ԱՆԳԻՆ ՔԱՐԸ ՀԵՔԻԱԹԻ ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄ 5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ

Այսօր 5-րդ դասարանում հեքիաթային տրամադրություն էր: Նրանք իրենց դասղեկ Ս. Ավագյանի և դպրոցի թատերական խմբի ղեկավար Սասուն Մուրադյանի հետ կազմակերպել էին ցերեկույթ` նվիրված Հովհ. Թումանյանի կյանքին: Միջոցառման սկզբում երեխաները հանդես եկան Հովհ. Թումանյանի բանաստեղծություններով, երգերով: Իսկ ցերեկույթի վերջում նրանք հանդես եկան <<Անգին քարը>> հեքիաթի բեմականացմամբ: Երեխաները մեծ ոգևորությամբ կատարեցին իրենց դերերը: Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, ծնողներ, դպրոցի ուսուցչական և աշակերտական կազմը:









 





Комментариев нет:

Отправить комментарий