пятница, 15 мая 2015 г.

ՀՐԱԺԵՇՏ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻՆ




 Այսօր` 15.05.2015թ., Կողբի N2 միջնակարգ դպրոցի առաջին դասարանում յուրահատուկ տոն էր. առաջին դասարանի սաները <<հրաժեշտ տվեցին>> այբբենարանին: Նրանք իրնեց դասվար Աննա Ազատյանի հետ պատրաստել էին հրաշքներով լի մի միջոցառում` <<Նավարկություն դեպի գիտելիքների կղզի>> խորագրով: Ներկաները մի քանի րոպեով կարծես տեղափոխվեցին հեքիաթների աշխարհ: Հանդեսի ժամանակ երեխաները հանդես եկան տարբեր հեքիաթների հերոսների կերպարներով, նրանք պատմեցին, որ այս աշխարհում ամենակարևոր գանձերը գիտելիքներն են:


























Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր` ծնողներ, դպրոցի ուսուցչական և աշակերտական անձնակազմը և այլոք:

Շնորհավորում ենք երեխաներին այս հիանալի տոնի կապակցությամբ և հատուկ շնորհակալություն ենք հայտնում Աննա Ազատյանին և Անահիտ Թամազյանին նման միջոցառում կազմակերպելու համար:













Իմ սիրելի այբբենարան,

Ամենաթանկ իմ գանձարան,


Այսօր տոն է, ուրախ 


հանդես.

Հրաժեշտ ենք տալիս մենք 


քեզ:

Комментариев нет:

Отправить комментарий